Ռուսաստանը ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ռուսաստանը ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ի պատասխան Ռումինիայից իր դիվանագետի վտարմանը՝ Ռուսաստանը Մոսկվայում Ռումինիայի դեսպանության պաշտպանության կցորդի օգնականին պերսոնա նոն գրատա է հայտարարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ 

«Մայիսի 11-ին Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատը հրավիրվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նախարարությունից հանձնեցին մի գրություն, որով Ռումինիայի դեսպանատան պաշտպանության կցորդ, կապիտան Գ. Իլիեսկուն հայտարարվեց պերսոնա նոն գրատա: Նշված անձից պահանջվել է 72 ժամվա ընթացքում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի վերջին Ռուսաստանի ռազմական կցորդ Ալեքսեյ Գրիշաևին վտարեցին Բուխարեստից: Սմոլենսկայա հրապարակում այս որոշումը անվանվեց անհիմն անբարյացակամ արարք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում