Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ Այս կապակցությամբ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։ 

«Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Նյութի մեջ նշված քարտեզի վրա կտեսնեք այս փուլում դեմարկացված հատվածները (մանուշակագույն նշված): Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է։

Գործընթացի ընթացքում հայկական ոչ մի գյուղ չի զրկվում ճանապարհից։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը»,- գրել է Մինասյանը։

Նրա խոսքով՝ ամիս շարունակ կեղծ թեզ է շրջանառվում, թե գազատար է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

«Սիրելի հայրենակիցներ, այս բարդ և լարված գործընթացքում պետք է լինենք առավել քան զգոն և տուրք չտանք մանիպուլիացիաներին ու կեղծ տեղեկատվությանը։ 

Այս ընթացքը կարևոր է ոչ միայն Տավուշում պետական սահմանի առկայության տեսանկյունից, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման սկզբունքները ֆիքսելու առումով»,- գրել է Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում