Կորոնավիրուսից մահացավ մեր սիրելի Ֆելիքս Հայրապետյանը. Դավիթ Սանասարյան
Կորոնավիրուսից մահացավ մեր սիրելի Ֆելիքս Հայրապետյանը։
Դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանն իմ ճանաչած ազնվագույն մարդկանցից մեկն էր, ով օրինակելի քաղաքացի էր, հայրենասեր էր ու անկախության մարտիկ, իմ նեղ օրերի ավագ ընկեր էր:
Շնորհակալ եմ հացադուլիս օրերին կողքիս լինելու, շատ կարևոր խորհուրդներ տալու, Հայաստանը սիրելու ու Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար պայքարելու օրինակ լինելու համար։
Հանգչես խաղաղությամբ սիրելի Ֆելիքս
#Ave_Atque_Vale Felix
Հ.Գ. սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, պահպանեք կանոնները. միայն մեր հավաքական պատասխանատվության պարագայում կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից։
Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ