Ռուս խաղաղապահները ընդհանուր առմամբ ԼՂ-ում հայտնաբերել և վնասազերծել են 5 հազար պայթուցիկ առարկա
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակել են պայթունավտանգ իրերի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, ոչնչացվել է պայթունավտանգ 189 առարկա։ Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, ավելի քան 40 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 5 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ