ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստի աշխատանքներին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի պաշտպանության եւ
անվտանգության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության այցերի եւ
ընդունելությունների կազմակերպման բաժնի
առաջատար մասնագետ (դեկտեմբերի 1-6-ը)
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Զինա ՉԱԼԻԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության վարչության լրատվության
արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության վարչության լրատվության
արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ (8 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (4 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրագրում:
Կարծիքներ