Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային. Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՍերԺ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված արձագանքին:
Ռուբինյանը մեջբերել է Սարգսյանի խոսքից մի հատված և մեկնաբանել:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
««Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով». ՍերԺ Սարգսյան, 13.04.22, այսօր։
Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»։
Կարծիքներ