Արմեն Դիլանյանը կարևորեց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

Արմեն Դիլանյանը կարևորեց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, ՀՀ-ում  Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, դատական իշխանության ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից առհասարակ կարևորել Եվրոպայի խորհրդի և դրա մասնագիտացված մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Եվրոպայի խորհրդը մեր առանցքային միջազգային գործընկերներից է, և ներկայիսն համագործակցությունը իր բնույթով պարզապես օրինակելի և ուղենիշային է, ինչի լավագույն ապացույցներից է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի պաշտոնական այցը Հայաստան և այսօրվա խորհրդաժողովի գումարումը»,- ասաց Դիլանյանը:

«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովը կծառայի որպես հարթակ միտված դատական համակարգի անկախության ամրապնդման և հանրային վստահության բարձրացման եղանակների և ուղիների շուրջ Սահմանադրական դատարանի, բոլոր ատյանների դատարանների և իշխանության մյուս ճյուղերի, ինչպես նաև միջազգային համայնքի և տեղական քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը՝ ամփոփելով վերջին բարեփոխումները, ընդգծելով հաջողություններն ու մարտահրավերները և ստեղծելով խթաններ ընթացիկ բարեփոխումների համար: 

Մտքերի ու դիրքորոշումների փոխանակումը կօգտագործվի նաև իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման ասպարեզում Եվրոպայի խորհրդի հետ ընդլայնված գործընկերությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունն ընդգծելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում