Փխրուն խաղաղություն կա եւ ցանկացած պահի կարող են նման բաներ լինել. Մարուքյանը՝ Հադրութի դեպքերի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որին ներկա էին նաև ընդդիմադի ուժերի ներկայացուցիչները: Նիստի ավարտից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են երեկ Հադրութում տեղի ունեցածը:
«Տեղի է ունեցել հարձակում, մարտի են բռնվել մեր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները, կան վիրավորներ, նաեւ ճշտվում է զոհերի հանգամանքը: Գիշերը ռուս խաղաղապահներ են եկել, որոնք հույս ունենք հիմա կտեղակայվեն այդտեղ, որոնք նախկինում չկային այդ հատվածում: Խոսքը երկու գյուղի մասին է, մի գյուղն իրենց տիրապետության տակ է, մյուս գյուղը կիսատ-պռատ: Այս պահին շատ փխրուն խաղաղություն կա եւ ցանկացած պահի կարող են նման բաներ լինել», -ասաց Մարուքյանը:
Կարծիքներ