ՆԱՏՕ-ի խորհուրդը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բելառուսցի լրագրողին և նրա ընկերուհուն
ՆԱՏՕ-ի խորհուրդը վճռորոշ կերպով դատապարտում է մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրված է ՆԱՏՕ-ի հաղորդագրությունում, որը տարածվել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների նիստի արդյունքներով։
«Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 23-ին Ryanair-ի Աթենք-Վիլնյուս չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Բելառուսում՝ Մինսկում, ինչպես նաև ուղղությունը փոխած ինքնաթիռից հայտնի բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի և Սոֆյա Սապեգայի իջեցումը և ձերբակալությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում շեշտվում է, որ Պրոտասևիչի ձերբակալությունը «վիրավորում է քաղաքական այլախոհության և մամուլի ազատության սկզբունքները»:
«Բելառուսը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի պարոն Պրոտասևիչին և տիկին Սապեգային: ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բելառուսին կոչ են անում հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի խորհուրդը սատարում է Մինսկում տեղի ունեցած միջադեպի անհապաղ անկախ հետաքննությանը:
Կարծիքներ