ՌԴ նախագահը անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Մոսկվայի ծրագրերի մասին խոսակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինն այս մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստի ժամանակ իր ելույթում։
«Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ՞-ի վրա։ Անհնար է հավատալ այս անհեթեթությանը: Հանգստացեք, հանգիստ քնեք», - հայտարարել է Պուտինը։
Նա ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են կարկատել Եվրոպայի շենքի ճաքերը՝ Ռուսաստանի`որպես թշնամու կերպար ձևավորելու միջոցով:
Կարծիքներ