Բայդենը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ COVID-19-ից մահացածների

Բայդենը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ COVID-19-ից մահացածների

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ավելի քան կես միլիոն ամերիկացիների, ովքեր մահացել են կորոնավիրուսի հարուցած բարդություններից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ դրոշները 5 օրով կիջեցվեն։

Երեկ ԱՄՆ իշխանությունները պատվաստանյութի 2 մլն դեղաչափ են մատակարարել նահանգներ (ծրագրված 6 մլն-ից)՝ սառնամանիքների պատճառով մատակարարումների ձգձգումից հետո։

ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է հիվանդացության և մահվան դեպքերի ցուցանիշով։ Worldometers-ի վերջին տվյալներով՝ երկրում մինչ օրս հայտնաբերվել է 28.8 մլն դեպք, 512 հազար պացիենտ մահացել է։

Ջո Բայդենը 1 րեպե լռությամբ հարգել է 500 հազար ամերիկացիների հիշատակը։ Դիմելով ժողովրդին՝ նա կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և միասին պայքարել համաճարակի դեմ: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ որ Քովիդ-19-ից ամերիկացիների մահվան դեպքերն ավելի շատ են, քան Առաջին աշխարհամարտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Վիետնամի պատերազմի զոհերի թիվը միասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում