ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին երկրից զորքերի դուրսբերումից հետո
ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան զորքերի դուրսբերման գործընթացի ավարտից հետո:
Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի գագաթնաժողովի բացումից առաջ:
«ՆԱՏՕ-ն չի թողնի Աֆղանստանը, մենք կշարունակենք պատրաստել աֆղան զինվորականների եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը, մասնավորապես օդանավակայանները, զորքերի դուրսբերումն ավարտելուց հետո»,- ասել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ