Բեռլինում հարձակվել են գերմանաբնակ թուրք ընդդիմադիր լրագրողի վրա

Բեռլինում հարձակվել են գերմանաբնակ թուրք ընդդիմադիր լրագրողի վրա

Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, որը հայտնի է թուրքական իշխանություններին սուր քննադատելով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինի իր տան բակում: Լրագրողը վնասվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «BirGün» թերթի թղթակից Աջարերը հայտնել է, որ իր վրա դանակով հարձակված անձինք թուրքեր են եղել: Գերմանիայի իրավապահ մարմինների պահանջով, սակայն, լրագրողը անուններ և դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

«Այս ամենն ապացուցում է, որ ինչ ասում ու գրում ենք այս իսլամիստ և ֆաշիստ թուրքական իշխանության դեմ, ճիշտ է»,- գրել է Աջարերը:

Լրագրողը Թուրքիայի կառավարության բացահայտ քննադատն է: Ապրիլին նա «Թվիթեր»-ում գրառում էր կատարել քաղաքական իսլամում «ստի, կեղծավորության և խարդախության» մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում