Հայ-թուրքական հարաբերություններում չպետք է փակել հնարավորությունների պատուհանը. Արսեն Թորոսյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ընդդիմությունը կարող է ասել շատ բաներ, և հինգ տարվա ցիկլի ավարտին ընտրողներն են գնահատում իրենք են ճիշտ, թե՝ մենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների՝ ՀՀ շահերը Թուրքիային զիջելու մեղադրանքներին։
«Ինչ է նշանակում՝ մենք զիջել ենք։ Մենք տասնապատիկ անհավասար պատերազմում կրել ենք կորուստներ և ստիպված ենք եղել կորուստների շարունակականությունը կանխելու համար, կանգնեցնել գործընթացը և համաձայնել հրապարակված հայտարարությունը։ Ո՞նց ենք զիջել, ասել կարելի է ամեն ինչ, օդում կրակել կարող են ոչ միայն ԱԺ-ում գտնվող քաղաքական գործիչները»,- նշել է Թորոսյանը և ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնում ենք առանց նախապայմանների։
Թորոսյանի պնդմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմանների առկայության մասին ընդդիմությունը հերթական անգամ ստում է։
«Այս գործընթացում մենք առաջնորդվում ենք պետական շահով և ես վստահ եմ, որ Ռուբեն Ռուբինյանը հենց դրանով էլ առաջնորդվում է։ Թեկուզ դժվարությամբ, փոքր պրոգրեսներով մենք, այնուամենայնիվ, պետք է գնանք այդ ուղղությամբ։ Նույնսիկ հաջողությունը կարող է մեր իշխանությանը չլինի, հաջորդ իշխանությանը լինի, միևնույն է մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, ոչ թե փակենք այդ փոքր պատուհանները վաղը ավելի խաղաղ և ավեի անվտանգ տարածաշրջան ունենալու»,- շեշտել է Թորոսյանը։
ArmeniaNews
Կարծիքներ