McAfee-ի հիմնադրին մահացած են գտել իսպանական բանտում
Ծրագրավորող, գործարար, հակավիրուսային ծրագրեր արտադրող McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆիին մահացած են գտել իսպանական բանտում, որտեղ նա գտնվում էր ԱՄՆ-ի հայցով ձերբակալությունից հետո։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է País պարբերականը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Ավելի վաղ Իսպանիայի Ազգային դատարանը հավանություն էր տվել գործարարի արտահանձնմանը։ ԱՄՆ-ում նրան մեղադրում են հարկերի չվճարման մեջ։ Լսումների ժամանակ ելույթ ունենալով՝ 75-ամյա Մաքաֆին հայտնել էր, որ եթե իրեն հանձնեն ԱՄՆ-ին, ապա կյանքի վերջը կանցկացնի բանտում։
ԱՄՆ դատախազության հաղորդմամբ՝ Մաքաֆին միլիոնավոր դոլարներ է ստացել կրիպտոարժույթների հետ կապված օպերացիաների միջոցով՝ խորհրդակցությունների և վճարովի ելույթների անցկացմամբ, սակայն հարկեր չի վճարել։
Կարծիքներ