Ռուսական ընկերությունների Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունների «փրկության» տարբերակներից մեկը կառավարության կողմից դրանց ձեռքբերումն է. տնտեսագետ
Պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունների «փրկության» տարբերակներից մեկը պետական կազմակերպությունների (օրինակ, ANIF-ի) միջոցով կամ ուղղակի կառավարության կողմից դրանց ձեռքբերումն է։
Այս մասին Facebook-ում գրում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
«Հիմա կասեք բա այդքան փող որտեղից, նախ այդ դուստր ձեռնարկությունների շուկայական գինն ընկել է, երկրորդ, կարելի է բանակցել և ձեռքբերումը կատարել տարաժամկետ վճարումով, երրորդ, կարելի է բանակցել Ռուսաստանի հետ, վերցնել միջպետական վարկ ռուբլիով, փոխանցել սեփականատիրոջը կամ ՌԴ ԿԲ պայմանավորվածության հիման վրա այդ ռուբլին փոխարկել ռուսական շուկայում դոլարի, վճարել դոլարով՝ շարունակելով սպասարկել վարկը ռուբլիով (ինչը կնպաստի նաև մեր շուկայից ռուբլու արտամղմանը)։
Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում կարելի է շտապ կարգով քննարկել գործարքը նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,- գրել է Ֆանյանը:
Կարծիքներ