«Ոչ բարեկամական քայլ». Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՊՀ ղեկավարների ներկայությանը հաղթանակի շքերթին

«Ոչ բարեկամական քայլ». Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՊՀ ղեկավարների ներկայությանը հաղթանակի շքերթին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսևորում»,- ասված է  ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուրն ընդգծում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ի այտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, որը նույնպես մասնակցել է Մոսկվայի տոնակատարություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում