Փրկարարները մարել են Մրգաշատ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Մրգաշատ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 25-ին, ժամը 11։55-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 16:04-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 140 քմ և տան մոտ 100 քմ հատվածը՝ գույքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում