Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն ՌԴ-ում ճանաչել «անցանկալի»
Պետդումայի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ քվեարկեցին փոփոխությունների փաթեթի օգտին, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն «անցանկալի» ճանաչել Ռուսաստանում։ Նման կառույցների հետ համագործակցությունը կհանգեցնի տուգանքի կամ ազատազրկման ինչպես Ռուսաստանում ապրողների, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։ Փոփոխությունների փաթեթը, որն այսօր Պետդուման ընդունեց վերջնական երրորդ ընթերցմամբ, ընդլայնում է Ռուսաստանում օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը «անցանկալի» ճանաչելու հնարավորությունները։Օրենսդրության ներկայիս տարբերակի համաձայն՝ Ռուսաստանում «անցանկալի» կարող են ճանաչվել միայն շահույթ չհետապնդող օտարերկրյա կազմակերպությունները: Նոր հրատարակությունը հնարավորություն է տալիս «անցանկալի» հայտարարել ցանկացած օտարերկրյա կազմակերպության, այդ թվում՝ օտարերկրյա պետական կառույցների կողմից ստեղծված կազմակերպության գործունեությունը։Պատգամավորներից մեկուկես ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց փոփոխությունները երկրորդ ընթերցման նախապատրաստելու, դրանց քննարկման և ընդունման համար։Այժմ օրենքը պետք է քննարկի Դաշնության խորհուրդը, այնուհետև այն կուղարկվի նախագահին` ստորագրության։
Կարծիքներ