Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է սահմանվել
Ալմաթիի քաղաքապետ (ակիմ) Բակիտժան Սագինտաևը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը քաղաքում, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ապակայունացման փորձերի և ծայրահեղական գործողությունների հետևում կանգնած են ներսի և դրսի սադրիչները: Իրավապահ ուժերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ Ալմաթիում իրավիճակը կայունացնելու, անվտանգությունը, խաղաղությունն ու անդորրը պահպանելու համար»,- ասել է նա Telegram ալիքում հրապարակված ուղերձում։
Իշխանություններն Ալմաթիի մարզում արտակարգ դրություն են սահմանել՝ անվանելով դա «կարևոր որոշում՝ կարգուկանոնը վերականգնելու, հասարակական անվտանգությունն ապահովելու և քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»։ Քաղաքացիներին կոչ է արվել չտրվել սադրանքներին և անօրինականություններին: Ալմաթիի մարզում 23:00-ից 07։00-ն կգործի պարետային ժամ։
Կարծիքներ