Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հաստատել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։
Այս մասին գրում է tass-ը:
«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին։
«Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Կասպյան հնգյակում համագործակցության հարցերի շուրջ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) շրջանակներում։
Կարծիքներ