Նիգերիան արգելափակել է «Թվիթեր»-ի աշխատանքը
Նիգերիայի դաշնային կառավարությունը անորոշ ժամանակով երկրում արգելափակել է «Թվիթեր» միկրոբլոկի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:
«Դաշնային կառավարությունը անորոշ ժամանակով դադարեցրել է միկրոբլոգների ծառայության եւ «Թվիթեր» սոցիալական ցանցի գործունեությունը Նիգերիայում», – նշվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Մամուլի հաղորդագրության համաձայն, Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը հայտարարել է , որը «Թվիթեր»-ը կարող է խաթարել Նիգերիայի գոյությունը:
Կարծիքներ