Լուկաշենկոյի որդին հայտնվել է ուկրաինական պատժամիջոցների ներքո

Լուկաշենկոյի որդին հայտնվել է ուկրաինական պատժամիջոցների ներքո

Ուկրաինայի կառավարության «սև» ցուցակում ընգրկվել է 52 բելառուս պաշտոնյա, այդ թվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Վիկտորը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Նշենք, որ բելառուսների հանդեպ նոր պատժամիջոցների՝ 3 տարի ժամկետով կիրառումը պետք է հաստատի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։ Հաստատման դեպքում ցուցակում հայտնված անձանց համար կարգելվի մուտքն Ուկրաինայի տարածք և տարանցումն այդ տարածքով, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։

Ցուցակում են հայտնվել նաև Բելառուսի քրեական ոստիկանության պետ, ՆԳ առաջին փոխնախարար Գենադի Կազակևիչը, Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, ԿԸՀ փոխնախագահը, քարտուղարը և մի քանի անդամներ, Պյոտր Միկլաշևիչը՝ Բելառուսի ՍԴ նախագահը և այլք։

Ինչ վերաբերում է Վիկտոր Լուկաշենկոյին, նա հոր՝ Բելառուսի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, Անվտանգության խորհրդի անդամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում