Կապիտոլիումի վրա հարձակման մեջ ներգրավված ավելի քան 50 անձանց գործերը մտել են ԱՄՆ դատարաններ
Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը քննում է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման մեջ ներգրավված 13 անձանց դեմ առաջադրված մեղադրանքները: Եվս մոտ 40 մարդու գործ այժմ քննում են Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Մեղադրանքները ապօրինի ներխուժում Կապիտոլիում, այդ թվում` զենքով, պարետային ժամի խախտում եւ մի շարք այլ հոդվածներ են ներառում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վրա հարձակումը հարձակում էր մեր երկրի առանցքային ինստիտուտներից մեկի վրա,- հայտարարել է ԱՄՆ դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինը:- Մեր գերատեսչությունը, համագործակցելով իրավապահ այլ մարմինների հետ, արագորեն կօգտագործի բոլոր ռեսուրսները` հայտնաբերելեւ, ձերբակալելու եւ դատական հետապնդում սկսելու համար այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած հանցավոր գործողություններին»:
ՀԴԲ-ն 50 հազար դոլար պարգեւ է հայտարարել ԱՄՆ Կոնգրեսի տարածք պայթուցիկ սարքեր անցկացրած մարդկանց մասին տեղեկատվության համար:
Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարել է, որ շուրջ 17 հազար հաղորդագրություն է ստացել քաղաքացիներից, ովքեր կարծում են, որ տեղեկություններ ունեն Կապիտոլիումի վրա հարձակման մասնակիցների մասին
Կարծիքներ