ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական ծառայության բացահայտումը
Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը: Խուզարկության արդյունքում վերջինիս մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ: Փաստի առթիվ նախապատրաստվում դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ