Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական ջանքերի ներդրումը հայ-սերբական փոխգործակցության օրակարգին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ
Մարտի 11-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։
Նա նշել է, որ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի հետագա զարգացումը և նոր ծրագրերի մշակումը խորապես կնպաստեն երկու երկրների միջև առկա համագործակցությանը:
Խոսելով Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական և լրացուցիչ ջանքերի ներդրումը հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու ուղղությամբ:
Կարծիքներ