Վարչապետը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար: Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է:
Կարծիքներ