Իրանն առաջին անգամ փորձարկել է էլեկտրաօպտիկական պաշտպանության սեփական արտադրության համակարգը
Իրանում առաջին անգամ մարտական իրավիճակում կիրառվել է սեփական արտադրության էլեկտրաօպտիկական պաշտպանության համակարգը, որը ստացել է «Ջալալ» անվանումը:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նորագույն համակարգը փորձարկվել է երկրի ցամաքային ուժերի զորավարժությունների ժամանակ՝ խոցելով պայմանական թշնամական թիրախները: Իրանի բանակի ցամաքային ուժերը նախօրեին զորավարժություններ են սկսել երկրի հարավարևելյան շրջաններում:
Ուսումնավարժանքներին ներգրավվել են արագ արձագանքման ստորաբաժանումները և այլ միավորումներ: Ցամաքային զորքերն աջակցություն են ստանում նաև օդուժի կողմից:
Զորքերը կիրառել են շարժական էլեկտրաօպտիկական պաշտպանական համակարգը՝ բարձր ճշգրտությամբ վերահսկելու զորավարժությունների ժամանակ խոցվող տարբեր օգյեկտները: Այն կարող է պատկերներ ստանալ մթության մեջ, ինչպես նաև կարող է միավորել ռադիոլոկացիոն և օպտիկական տվյալները:
Կարծիքներ