ՀՀ տնտեսությունն ակտիվացել է. Covid-ի տարածումից հետո առաջին անգամ 4 ամսվա կտրվածքով արձանագրվել է 2.6 տոկոս աճ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-ապրիլին 2.6 տոկոսով աճել է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 20.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 4.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 2.9 տոկոսով:
2021 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսն աճել է 5.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 8.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 3.1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 7.2 տոկոս աճ (կազմելով՝ 2 170.3 մլն դոլար), ընդ որում՝ արտահանումն աճել է 16.7 տոկոսով (կազմելով՝ 818.7 մլն դոլար), ներմուծումը՝ 2.2 տոկոսով (կազմելով՝ 1 351.6 մլն դոլար):
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-ապրիլին եղել է 524.50:
2021թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 23.2 տոկոսով, շինարարության ծավալն աճել է 87.7 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 47.5 տոկոսով:
Կորոնավիրուսի տարածումից ի վեր ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի տնտեսությունում գրանցվում էր անկում:
Կարծիքներ