Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 20-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 18 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, խարդախության ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ