Հրդեհ Վանաձոր քաղաքում

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 20-ին, ժամը 21։05-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կոնգո» գերեզմանատան մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։35-ին: Այրվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սուրեն Ղ․) շարժիչի հատվածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում