Նախագահ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Արմեն Սարգսյանը ցավակցել է պաշտոնակցին կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը։  Նա առողջական խնդիրներ ուներ։

Նշենք, որ ուրբաթ օրը նախագահ Թրամփը մեկնել էր Նյու Յորք՝ այցելելու իր հիվանդ եղբորը։ Նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին ասել էր, որ նախագահը «շատ լավ հարաբերություններ ուներ իր եղբոր հետ, և որ Ռոբերտը հատուկ տեղ էր զբաղեցնում նրա կյանքում»։

Ռոբերտ Թրամփը Թրամփ ընտանիքի հինգ զավակներից ամենափոքրն է:

Նախագահ եղբոր պես Ռոբերտ Թրամփը ևս ընտանեկան բիզնեսի մասնակից էր, նա Trump Organization-ի թոփ մենեջերն էր:



 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում