Դիահերձումը ցույց կտա՝ Վանեցյանը սադրեց, թե ոչ.Արտաշես Խալաթյան
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ընդդիմությունը քարտ-բլանշ տվեց իշխանությանը. «Ընդդիմությունը չափազանցնում է, թե իր պայքարով ինչ-որ բան կանխել է: Հայաստան և ՊՈՒ դաշինքները իրավիճակային դաշինքներ էին: Ընդդիմությունը չուներ միասնական օրակարգ»:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուն, քաղաքագետը նշեց, որ Վանեցյանի քայլը լակմուսի թուղթ է. «Ցանկացած ընդդիմության համար Վանեցյանի քայլը պետք է նվեր լիներ: Հայաստան դաշինքը ոչ միայն մերժվեց, մնաց նաև Վանեցյանի սահմանած պլանկայի տակ»:
Քաղաքագետը իմպիչմենտը հորինովի պատմություն է համարում. «Նրանք ձախողելու են»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը ևս նշեց, որ Հայաստան և ՊՈՒ խմբակցությունների ներսում կան անթաքույց հակասություններ. «Դիահերձումը ցույց կտա` Վանեցյանը սադրեց, թե ոչ: Վանեցյանը գիտակցեց` հների վրա խաղադրույքը քաղաքական ինքնասպանություն է»:
Խալաթյանի խոսքով` Վանեցյանը օգտագործեց ՀՀԿ-ին որպես պլացդարմ. «խորհրդարան անցնելով սկսեց խաղալ սեփական խաղը»:
Կարծիքներ