Վրաստանի Դմանիսի քաղաքում կենցաղային հողի վրա ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքը շարունակություն է ունեցել

Դմանիսիում անկարգությունները չեն դադարում: Նախօրեին Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և էկոմիգրանտ վրացի- սվանների միջև կենցաղային հողի վրա ծագած դիմակայությունն իր շարունակությունն է ունեցել այսօր՝ վերաճելով արյունալի բախման: Պատճառն այն էր, որ խանութի սեփականատերը հրաժարվել էր այցելուներին ապառիկ գարեջուր վաճառել:
Վիրավորված երիտասարդները ծեծել են խանութի տիրոջը, ում աջակցություն են հայտնել տեղացի մի խումբ երիտասարդներ: Քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքում ներգրավված են եղել մի քանի տասնյակ երիտասարդներ՝ փայտյա մահակներով ու երկաթյա ձողերով:
Դմանիսիում այսօր առավոտից իրավիճակը լարված էր: Տեղի բնակիչների միջև տեղի են ունեցել մի քանի բախումներ, իրավապահները փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են Դմանիսիի մուտքի մոտ:
Լարվածությունն ու բախումները շարունակվել են նաև այսօր: Միջադեպի հետևանքով կան վիրավորներ: Բորբոքված բազմությունը հարձակվել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողների վրա: Վիրավորվել է նաև «Մթվարի Արխի» հեռուստաընկերության թղթակիցը: Ամբոխը նաև անթաքույց ագրեսիա է ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Բորբքված մարդիկ փորձել են ներխուժել Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունք, որտեղ անկարգությունների հետևանքով երեկ գիշերվանից գտնվում են անկարգությունների մասնակիցները:
Ոստիկանությունը փակել է Դմանիս քաղաք տանող մուտքը:
Այսօր դեպքի վայր էին այցելել Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախտանգ Գոմելաուրին, Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին և խորհրդարանի անդամներ:
Կարծիքներ