Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի աշխատակազմից, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Ակսու մզկիթի և պաղեստինցիների դեմ հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում դրանք ահաբեկչություն է անվանել և կտրուկ դատապարտել է այդ ստոր հարձակումները, որոնք վնասում են ոչ միայն մահմեդականների, այլև ողջ մարդկության խիղճը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Էրդողանի խոսքով` Անկարան «ամեն ինչ անելու է ամբողջ աշխարհը և առավելապես իսլամական աշխարհը մոբիլիզացնելու համար՝ դադարեցնելու Իսրայելի ահաբեկչությունն ու արշավանքները»: «Թուրքիան միշտ կաջակցի պաղեստինցի եղբայրներին ու քույրերին և կպաշտպանի Երուսաղեմի մեծությունը», - հավելել է Թուրքիայի նախագահը:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
Կարծիքներ