Սուրեն Պապիկյանը ևս մեկնել է Փարիզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կարծիքներ