Ղարաբաղում ռուս բժիշկներն ընդունել են ավելի քան 300 բնակիչների

Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները հետազոտել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ բնակավայրերի ավելի քան 300 բնակիչների, Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ գործողությունների կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը: «Մենք արդեն այցելել ենք ութ բնակավայր, ավելի քան 300 մարդու զննել ենք: Այս պահին աշխատում ենք միայն Ասկերանի շրջանի հետ», -ասել է Դեմիդովիչը:
Ըստ նրա՝ ԼՂՀ Ասկերանի շրջանից հետո, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին: «Հեռավոր վայրերում, որպես կանոն, մասնագետներ չկան՝ բացի բուժքույրից: Հետևաբար, մենք մեր սարքավորումները տանում ենք մեզ հետ և աշխատում ենք դրանցով», - ասել է Դեմիդովիչը:
Կարծիքներ