Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ
«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսով բարենորոգ ու ժամանակակից մարզադահլիճում ամեն օր մեծ մոտիվացիայով են մարզվում Ապարան համայնքում գտնվող Եղիպատրուշի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Ինչպես հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից, ՀՀ կառավարության կողմից հատկացված 10 մլն դրամով հիմնանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրված շուրջ 1 մլն դրամով էլ նոր գույքով է կահավորվել:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կրթօջախը տոնեց մարզադահլիճի հանդիսավոր բացումը։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորանքի խոսքում անդրադարձել է Կառավարության դպրոցաշինական հսկայածավալ ծրագրերին և նշել, որ դրանց շնորհիվ, կարճ ժամանակ անց ունենալու ենք դպրոցների ժամանակակից շենքային պայմաններ, նոր կրթական միջավայր։
Դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։
Կարծիքներ