Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է
![Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է](https://freenews.am/uploads/images/image_750x_619e442de32fd.jpg)
Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է:
Այս մասին տեղեկացնում է Greek city times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար:
Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի:
Greek city times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ավելի վաղ հայտնել էր, որ տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին եւ իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի։
Կարծիքներ