Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակներում է։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում