Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ: Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Օրակարգում ներառված է նաև ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ազատման հարցը:
Նշենք, որ Ղուկասյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019-ի օգոստոսին, պաշտոնից ազատվել է այսօր՝ վարչապետի որոշմամբ: Իսկ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին:
Կարծիքներ