Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին ուժեր չի ուղարկելու․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այս որոշմանը

Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին ուժեր չի ուղարկելու․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այս որոշմանը

Մոսկվան ինքնիշխան իրավունք է համարում Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին զորախումբ չուղարկելու Երևանի որոշումը։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները գործում են՝ ելնելով իրենց առաջնահերթ խնդիրներից։

«Ինչ վերաբերում է Երևանի կողմից Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար զորամիավորումներ չուղարկելու որոշմանը, ապա ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը գործում է՝ ելնելով իր և իր զինված ուժերի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ «անհիմն քննադատությունը», որը հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, ձեռնտու չէ փոխշահավետ լուծումների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում