Կուրիլյան կղզիների մոտ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ օրը սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ, գրանցել են երեք երկրաշարժ՝ մինչև 4,6 մագնիտուդով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ