Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների Azdarar կայքից:

«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում ենք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,- նշվում է ծանուցման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում