Մերձմոսկովյան պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Մերձմոսկովյան պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում արդյունաբերական գոտու տարածքում պահեստի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը շուրջ 1400 քառակուսի մետր է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 69 մարդ և 21 միավոր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում