Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ Արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»,- ասել է նա։
Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։
Կարծիքներ