ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ և Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի բացարձակ աջակցությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների անվտանգային հարցերն ու դիտարկվել անվտանգային խնդիրներին համատեղ հակազդելու հնարավոր միջոցները:
Կարծիքներ