Պորտուգալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել էվթանազիայի մասին օրենքին
Պորտուգալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել էվթանազիան թույլատրող օրենքին, հաղորդում է Reuters-ը:
Այդպիսով, Պորտուգալիան դարձել է աշխարհում 7-րդ երկիրը, որը թույլատրում է մահացու հիվանդ պացիենտներին օգտվել բժշկի օգնությունից՝ կյանքին վերջ տալու համար:
Համաձայն ընդունված օրենքի՝ 18-անց մարդկանց կթույլատրվի օգնություն խնդրել մահանալու համար, եթե նրանք մահացու հիվանդ են եւ տառապում են երկարատեւ եւ անտանելի ցավից:
Այժմ էվթանազիայի մասին օրենքը պետք է վերջնական հավանություն ստանա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզայի կողմից:
Կարծիքներ