Վարդենիսում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Ծովակ բնակավայր` հետևելու ընթացող շինարարական աշխատանքներին։
Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից:
Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության և Վարդենիսի համայնքապետարանի կողմից համատեղ իրականացվող 34 միլիոն 849 հազար 200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ կատարվում է Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1֊ին փողոցի 11֊րդ փակուղու հիմնովին ասֆալտապատման աշխատանքները։
Շինարարական աշխատանքներն իրականցվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրման չափը կազմում է 50%`17 միլիոն 424 հազար 600 ՀՀ դրամ, իսկ ՀՀ կառավարությանը` 50%` 17 միլիոն 424 հազար 600 դրամ։
Կարծիքներ