Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. այս անգամ՝ Արցախի դիրքերից կրակոցների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. այս անգամ՝ Արցախի դիրքերից կրակոցների մասին

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով շարունակ ապատեղեկատվություն է հայտնում իբր հայկական կողմի կրակոցների մասին՝ փորձելով այդպիսով սեփական մեղքը բարդել հայկական կողմի վրա: Այնինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են հենց ամեն օր խախտում հրադադարը, կրակ բացում հայկական կողմի դիրքերի ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից, ինչի հետևանքով հայկական կողմում պարբերաբար զոհեր ու վիրավորներ են լինում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում